Լուրեր

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարին

Ապրիլի 1-ից 3-ը Եգիպտոսում կկայանա Լրատվամիջոցների եւ լրագրողների 8-րդ միջազգային մրցաշարը, որն այս անգամ կանցկացվի Շարմ էլ Շեյխ քաղաքում։

«TotoGaming» բուքմեյքերական ընկերության աջակցության շնորհիվ մրցաշարին կրկին կմասնակցի Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը, որը 2019 թ-ին կայացած մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների։

Հայաստանի հավաքականից բացի մրցաշարին այս տարի կմասնակցեն եւս հինգ լրագրողական թիմեր՝ Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Երեք օրվա ընթացքում բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ։

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի թիմը, որում ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից եւ մեդալակիր է։

Ցուցադրել ավելի
Back to top button