Լուրեր

Մաշտոցի պուրակում կանաչ ցանկապատ, Հաղթանակ զբոսայգում 100 կեչի, 50 արոսենի, 100 եղրևանի․ Երևանում շարունակվում է ծառատունկը

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքում ծառատունկը շարունակվում է:

«Երևանյան գարունը ջերմ ժպտում է, իսկ մենք ծառերի և թփերի խրամատավորման և տնկման գործընթացների մեջ ենք։ Եռուզեռ է տնկարանում։

Մաշտոցի պուրակում նոր կանաչ ցանկապատ ստեղծվեց, ավարտական տեսք ստացան նորատունկ 9 սոսիները։ Հաղթանակ զբոսայգում 100 կեչիների, 50 արոսենիների և 100 եղրևանիների համար տեղանշումներ են արվել։ Եռաբլուրում էտվեցին աշնանը տնկված 121 սոսիները։

Շաբաթ օրը կլինի ծառատունկի երկրորդ փուլը՝ կտկվի 500 կենսածառ։ Խանջյան փողոցում պատրաստում ենք անակնկալ երևանցիների համար»,- նշված է գրառման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button