Լուրեր
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Ռումինիայի դեմ խաղից առաջ

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի՝ Ռումինիայի հետ խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստան-Ռումինիա հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 31-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Երկրորդ տուրից հետո Հայաստանի ազգային ընտրանիներկու հաղթանակից հետո ունի 6միավոր և Գերմանիայի հետ կիսում է J խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Ռումինիան 3 միավոր ունի: