Լուրեր

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են ավելի քան 100 մլն դոլար հատկացել Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնաժողովը կոչ է անում ավելի քան 100 մլն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին՝ հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է անցյալ տարի թուրք-ադրբեջանական կործանարար հարձակումներից հետո:

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հայտնում է, որ կոնգրեսականներն այս կոչով հանդես են եկել, երբ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լին և բարձրաստիճան անդամ Հալ Ռոջերսը սկսել են կազմել 2022 ֆինանսական տարվա արտաքին օգնության նախագիծը:

Կոնգրեսականներ Փալոունի, Սփիերի, Շիֆի և նրանց միացած գործընկերների ներկայացրած նամակում ասվում է, որ անմիջական օգնությունն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ տների անհապաղ վերականգնման, վերակառուցման աշխատանքների, սննդային անվտանգության ապահովման, դեղերի, ջրի մատակարարման և այլ առաջնահերթ խնդիրների լուծման համար:  

Կոնգրեսականները կոչ են արել նաև դադարեցնել ամեն տեսակի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չի ապահովվել Հայաստանի և Արցախի դեմ բոլոր հարձակումների վերացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button