Երևանում ռիսկի խմբերի պատվաստումը կսկսվի ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ` ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Խոսելով «Սպուտնիկ V» պատվաստանյութ ներկրելու մասին, Սահակյանն ասել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունները չեն ավարտվել․ «Պայմանագիրը ստորագրված է, սպասում են նոր խմբաքանակի»:
Ըստ Գայանե Սահակյանի՝ գիտական հետազոտությունները խոսում են “AstraZeneca” պատվաստանյութի օգտին։
«Դեղերի եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են, որ առաջացած բարդությունները բնական շեմը չեն գերազանցում»,- նշել է մասնագետը։