Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Ղա՜, ղա՜, ղա՜

Ուիլյամ անունով մի սագիկ էր ապրում։ Բայց մայրիկը նրան միշտ ասում էր Վիլլի։
-Գնալու ենք զբոսանքի, Վիլլի,- ասում էր մայրիկը,- մյուսներին էլ ձայն տուր, ղա-ղա- ղա՜…
Մյուսներին զբոսանքի կանչելիս Վիլլին շատ էր սիրում ղա՜֊ղա՜֊ղա՜ ասել։
-Ղա-ղա-ղա՜․․․
-Ղա-ղա- ղա՜․․․
-Ղա-ղա-ղա՜։
-Ղա-ղա-ղա՜,- հենց էդպես էլ երգում էր ամբողջ ճանապարհին։
Մի անգամ, զբոսանքի ժամանակ, նա հանդիպեց կատվի ձագին։ Դա շատ համակրելի մի սև փիսիկ էր, որի առջևի թաթերը ճերմակ էին։ Վիլլին նրան հավանեց։
-Ղա՜-ղա՜-ղա՜,- ասաց նա կատվի ձագին,- Ղա-ղա-ղա՜․․․
-Մյաո՜ւ,- պատասխանեց կատվի ձագը։
Վիլլին զարմացավ։ Ի՞նչ է նշանակում «մյաո՜ւ»։ Նա միշտ համոզված էր, թե կատուները սագերի նման «ղաղաղա» են ասում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button