Առցանց եղանակով տեղի ունեցավ իտալացի լրագրող, հրապարակախոս Դանիելե Դելլ՛Օրկոյի «Քրիստոնյա և հպարտ Հայաստան» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում ելույթ ունեցավ դեսպան Ծովինար Համբարձումյանը: Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեպանությունը:
Դանիելե Դելլ՛Օրկոյի «Քրիստոնյա և հպարտ Հայաստան» վերնագիրը կրող գիրքն իրենից ճամփորդական օրագիր է ներկայացնում, որտեղ հեղինակը տեքստերի և լուսանկարների միջոցով ներկայացնում է իր ուղևորությունը Հայաստան։
Հեղինակը Արցախի հանրապետություն է այցելել պատերազմից հաշված շաբաթներ առաջ, և գիրքն ամբողջությամբ Արցախի վերջին վկայություններից մեկն է հանդիսանում։
Նա ներկայացնում է իր ուղևորությունը որպես մի զգացմունքային, պատմական և կրոնական ճանապարհորդություն Հարավային Կովկասի Սուրբ Երկրով: Գրում է, որ հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանն իր ժողովրդի հպարտության և հավատքի շնորհիվ դիմակայել է բոլոր տեսակի զավթումներին և հարձակումներին։ Հայերը մարդկության պատմության առաջին քրիստոնյա ժողովուրդն են։
Դանիելե Դելլ՛Օրկոն իր ուղևորության մասին գրում է․ «Հարթավայրեր, ստվածաշնչյան լեռներ, հայելու նման զուլալ ջրեր, ժայռափոր վանքեր․ «Քրիստոնյա և հպարտ Հայաստան» գրքի հետ երկար ու ոլորապտույտ ճանապարհը վերածվում է ուխտագնացության»:
Գրքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է որպես աջակցություն Արցախի ժողովրդին: