Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են վարակազերծման աշխատանքներ իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում՝ կանգառներում, խոշոր առևտրի կենտրոններում, բանկերում և վարկային կազմակերպություններում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ վարչությունը։