Լուրեր

Մայիսի 1-ից «Հայփոստը» գործարկում է նոր՝ «Սպրինտ» ծառայությունը

Մայիսի 1-ից «Հայփոստը» գործարկում է նոր՝ «Սպրինտ» ծառայությունը, որն ուղղված է հեռակա վաճառքները խթանելուն։

«Մինչև 2 կգ ներհանրապետական մանր կապոցների առաքումը կիրականացվի հետևյալ շահավետ պայմաններով՝

• մինչև 100գր՝ 290 դրամ
• 101-250գր՝ 370 դրամ
• 251-500գր՝ 530 դրամ
• 501-1000գր՝ 760 դրամ
• 1001-2000գր՝ 1,010 դրամ

Առևտրով զբաղվող հաճախորդների համար հարմարավետ և վստահելի պայմաններ ստեղծելու նպատակով յուրաքանչյուր առաքանու համար գեներացվում է ունիկալ գծանիշ կոդ, որը հնարավորություն է տալիս հաճախորդին առցանց հետևելու իր առաքանուն:

Հաճախորդներն առաքանու՝ հասցեագրված փոստային բաժանմունք առաքվելու վերաբերյալ ծանուցում են ստանում IVR/SMS հաղորդագրության միջոցով»,- ասված է հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button