Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանական գերեվարությունից վերջերս ազատված Մարալ Նաջարյանի հետ:
«Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի:
Այս օրերին մեր մտքերում գերեվարված հայրենակիցներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու առաջնահերթ ցանկությունն է»,- այս մասին Գեղամ Ստեփանյանը գրել է ֆեյսբուքի իր էջում: