Լուրեր

Հայաստանը կստանա ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ռուսական Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը Հայաստան կուղարկվի ապրիլի 8-ին: ִԱյս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ.

«Վաղը մենք իրականում ստանում ենք ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել, խորհրդանշական խմբաքանակ: Բայց մենք հույս ունենք, որ ձեռք կբերենք մեծ քանակությամբ ռուսական պատվաստանյութ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը, և դա մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա գնել այս պատվաստանյութը »,- ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ առաջին խմբաքանակի ծավալը կկազմի 15 հազար դեղաչափ: «Բայց մեզ ավելի քան 1 միլիոն է պետք»,-նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ շուտով Հայաստանը կստանա Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button