Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի նկարներից երկուսը «կենդանացել» են լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառմամբ՝ ARLOOPA հավելվածի միջոցով:
Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Արլուպա կազմակերպության համագործակցության արդյունքում ստեղծված հավելվածը հնարավորություն է տալիս Ասլամազյան քույրերի երկու կտավների անիմացիոն տարբերակներով լսել նկարի ստեղծման նախապատմությունների մասին։
«Մենք հպարտ ենք, որ ընդլայնում ենք մեր ներկայությունը Հայաստանի մշակութային մայրաքաղաքում»,- նշված է ARLOOPA-ի ֆեյսբուքյան էջում: