Լուրեր
«Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես՝ Թբիլիսիում

Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես։
Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայոց ցեղասպանության, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում և Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի զոհ դարձած հայկական մշակութային կոթողների նկարները։
Ցուցահանդեսը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։