Լուրեր
Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները կիրականացվեն հաջորդ շաբաթ. Մ. Թանդիլյան

Հաջորդ շաբաթ կիրականացվեն Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան
«Ծրագրի շրջանակում մարտ ամսին աջակցություն է ստացել ավելի քան 101,000 արցախցի։
Աջակցությունը ստանալու համար յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։ 63 տարին լրացած կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունը կստանան իրենց թոշակի և նպաստի հետ միասին՝ միևնույն վճարման եղանակով»,- գրել է նա։