Լուրեր
Շուռնուխում հիմնանորգվում է նաև երկհարկանի բազմաբնակարան շենք

Շուռնուխում բարերարների աջակցությամբ կառուցվող առանձնատներից բացի, Գորիս համայնքի միջոցներով հիմնովին նորգվում է բազմաբնարան շենք։ Բնակավայրի կենտրոնում կառուծված շենքը ռմբակոծվել էր 1990-ականներին, մնացել էին միայն կիսավեր պատերը։
- Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում
- Շուռնուխում 11 նոր տուն կկառուցվի
Շենքի հիմնովին նորոգման հարցը բնակավայրի բնակիչները ներկայացրել էին համայնքի ղեկավարին։ Իրենց տները կորցրած 12 ընտանիքներից բացի, գյուղում կան այլ բնակիչներ, ովքեր բնակարանի խնդիր ունեն և դիմել են համայնքի ղեկավարին, Առուշ Առուշանը ընթացք է տվել բնակիչներին հուզող խնդրի լուծմանը։ Այժմ շենքը հիմնովին նորոգվում է։ Արդեն մի քանի օր է աշխատանքների մեկնարկը տրված է։