Հոպլյա՛, հեքիաթ

Եդեմական ծաղիկը. Հոպլյա՛, հեքիաթ

Հ․ Թումանյան

Ժամանակով մի մարդ է լինում, ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Մի անգամ օտարություն գնալիս, հերը հարցնում է․

— Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։

— Եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես,- ասում է աղջիկը։

— Լավ,- ասում է հերը,- կբերեմ։

Գնում է, աշխարհքից աշխարհք, իր առուտուրն անում է, գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկը գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում, դեն է հարցնում՝ ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը։ Վերջը՝ մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդն ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը՝ կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։

Հերը ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ՝ մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում․․․ փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց մռնչում է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button