Լուրեր

Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։
 

Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների և ոչ էլ հուշարձանների պետական ցուցակում ու չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները, փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել։

Ցուցադրել ավելի
Back to top button