Հոպլյա՛, հեքիաթ

Փոքրիկ վագրի մասին, որը շատ էր սիրում լոգանք ընդունել. Հոպլյա՛, հեքիաթ

Բերթ անունով մի փոքրիկ վագրիկ կար։ Խոշոր-խոշոր, ճերմակ-ճերմակ և սուր-սուր ատամներ ուներ։  Մռնչալիս  նա նույնիսկ որոտի ձայնն էր խլացնում ։

Բայց   շատ բարի ու լավ վագր էր։ Եվ այնքան ժամանակ էր բարի, քանի դեռ որևէ մեկը չէր մտել լոգարան՝ լոգանք ընդունելու․ որովհետև ինքն էլ էր շատ սիրում լոգանք ընդունել։ Կարող էր թեկուզ ամբողջ օրը փակվել լոգարանում, մինչ այն պահը, երբ միստր եւ միսիս Սմիթներն ու նրանց փոքրիկ աղջիկը, որոնք վագրի հետ նույն տանն էին ապրում, չսկսեին զայրանալ ու կշտամբել։ Պատկերացնո՞ւմ եք, երբ էլ նրանք ուզենային լոգանք ընդունել, Բերթը միշտ մռնչում էր՝ բացելով իր ճերմակ-ճերմակ ու խոշոր  ատամները։

-Բերթ, հապա դուրս ե՛կ լոգարանից և գնա ընթրելու,- մի անգամ ասաց միսիս Սմիթն ու նրան ցույց տվեց համեղ ոսկորներով խոշոր պնակը։

— Շնորհակալ եմ․․․ ընթրել չե՛մ ուզում,— պատասխանեց Բերթն ու մռնչաց․․․

Ցուցադրել ավելի
Back to top button