Այսօր Բերդավանի կենտրոնական այգում տեղի ունեցավ Խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։ Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։
Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազան հոր խոսքով այս Խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում։
Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, որը իր խմբով և մեր զոհված տղաների ընտանիքների հետ այցելեց նրանց շիրիմներին։ Իրեն բերդավանցի համարելով՝ Արսեն Գրիգորյանը իր հարգանքի ու երախտիքի խոսքը ուղղեց բոլոր ներկաներին։