Լուրեր

Քիմ Քարդաշյանն արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը

Ամերիկյան հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությանը։

Նա գրել է, որ ավելի քան 100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել է 1915 թվականի Ցեղասպանության հարցի ճանաչմանը. «Դա երկար ճանապարհ էր հայ համայնքի համար, եւ տարեցտարի ես զգում էի, որ մենք ավելի ու ավելի մոտ ենք Ցեղասպանության ճանաչմանը, որպես այդպիսին։ Վերջապես այդ օրը եկավ։

Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հպարտ եմ հայ համայնքներով եւ շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այդ օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Ու, թեեւ ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգստություն կզգան։ Ամեն տարի այդ օրը ես շարունակելու եմ հարգել եւ հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ Ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլեւս երբեք թույլ չենք տա կրկնվել անցյալի ոճրագործությունները։

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունն ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին չանել»։

Ցուցադրել ավելի
Back to top button