Հայրիկի դասերը

Դեռահասության տարիքն ու ծնողները .Հայրիկի դասերը

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ շատ ավանդական արժեքներ մղվում են հետին պլան կամ , պարզապես, անտեսվում։ Ցավալի է, բայց ծնողներից ոմանք քիչ են հետարքրվում, թե իրենց սիրելի զավակներն ում հետ են շփվում և ժամանակ անցկացնում, հատկապես՝ համացանցում։

Մենք պիտի ավելի տեղեկացված լինենք, թե ինչպիսին է մեր զավակների առօրյան, պիտի փորձենք հասկանալ, թե մեր անչափահաս երեխաներն ինչ հոգսեր ու ապրումներ ունեն, ում հետ են կիսում իրենց մտքերը, ինչ վախեր ունի։

Չի կարելի մտածել, որ, եթե մեր երեխան շոր ու կոշիկ ունի, դպրոցական պայուսակում դասագրքերի պակաս չկա, ուրեմն նրա հանդեպ մեր պարտավորությունների մեծ մասը կատարված է։

Շատ տարօրինակ ոլորտ կա՝ դեռահասաների հոգեկան աշխարհը, որից մասին ծնողները քիչ են տեղեկացված։

Ցուցադրել ավելի
Back to top button