Լուրեր

Օսկար 2021. «Քոչվորների երկիրը»՝ 93-րդ արարողության գլխավոր մրցանակակիր

Լոս Անջելեսում ավարտվել է Օսկարի 93-րդ մրցանակաբաշխությունը: Այս տարի այն համաճարակի պատճառով շատ արագ է անցել, բացի այդ փոփոխված է եղել անվանակարգերի հայտարարման հաջորդականությունը:

Դափնեկիրների առումով առանձնահատուկ անակնկալներ չեն եղել: Ակնկալվում էր, որ հիմնական մրցանակը կստանա «Քոչվորների երկիրը»: Քլոե Չժաոյի դրաման դարձել է արարողության առաջատարը և արժանացել է երեք արձանիկի: Չինուհի Քլոե Չժաոն պատմության մեջ երկրորդ կինն է, որը Օսկարի է արժանացել ռեժիսորական աշխատանքի համար (առաջինը Քեթրին Բիգելոուն է):

Միևնույն ժամանակ, ֆիլմի գլխավոր դերակատար Ֆրենսիս ՄաքԴորմանդը մրցանակ է ստացել ոչ միայն որպես լավագույն դերասանուհի, այլ նաև պրոդյուսերական աշխատանքի համար:

Էնթոնի Հոփքինսը ճանաչվել է լավագույն դերասան ` «Հայրը» ֆիլմում դեմենցիայով տառապող տարեց մարդու դերի համար:

Այս տարի բացի ավանդական Dolby թատրոնից, «Օսկար»-ի արարողությունը տեղի է ունեցել նաև Union Station-ի շենքում: Օտարերկրյա հյուրերի համար մրցանակաբաշխությունները կազմակերպվել են իրենց երկրներում:

Ցուցադրել ավելի
Back to top button