Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 75 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր, որը հայտնվել է ԼՂ-ում կողմերի միջև սահմանազատման գծի մերձակայքում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ուխտավորների հերթական խումբը Ամարաս վանական համալիր է ժամանել Ստեփանակերտից և համալիրին հարող քաղաքներից ու գյուղերից։
«Առանց ռուս խաղաղապահների մարդիկ ևս կարող են այստեղ այցելել, բայց դա անվտանգ չէ»,-հայտնել է վանքի վանահայր Գեղարդ Հովհաննիսյանը։
Գերատեսչությունը հաղորդում է, որ խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ: