Հայփոստը թողարկեց Haypost pay հավելվածը, որը թույլ է տալիս լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ, ինտերնետի, հեռուստատեսության և այլ վճարումներ, ինչպես նաև հետևել առաքանիների հետագծին։
<<Շնորհավորենք Հայփոստին և հուսանք, որ հավելվածը կարճ ժամանակում կզարգանա, կներառի նոր թվային ծառայություններ` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով>>, -իր ֆեյբուքյան էջում գրել է ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը։
Հավելվածը կարելի է ներբեռնել Google Play-ից, իսկ iOS օպերացիոն համակարգի համար տարբերակը հասանելի կլինի շուտով։
մեկ րոպեից էլ քիչ