Լուրեր

Ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ազատության հրապարակի (Օպերայի) ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման կայաններ, որոնք հնարավորություն կտան կայանելուն զուգընթաց լիցքավորել ավտոմեքենան: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Լիցքավորման կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակներում։ Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի խոսքով, Երևանում էլեկտրական ավտոմեքենաների խթանումը տարբեր միջոցառումների միջոցով կրելու է շարունակական բնույթ»,- գրել է Կարապետյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button