Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 29-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի «Ֆրանսիական երաժշտության խաչմերուկ» խորագրով համերգը։ Համերգին ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար Քրիստինա Ոսկանյան) և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)։
Ծրագրում ֆրանսիացի կոմպոզիտորների գործերն են, մասնավորապես՝ կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Ժան Բատիստ Լյուլլի, Պիեռ Բոնեի և այլ կոմպոզիտորների գործեր։