Լուրեր

Շուռնուխը ձեռք է բերել նոր գյուղտեխնիկա

Շուռնուխ բնակավայրի արոտ օգտագործողների միավորում» ՍԿ-ն CARMAC II ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից, կարողացել է ձեռք բերել գյուղատեխնիկա, որը շուտով կհամալրվի կցորդներով՝ խոտհնձիչ, հավաքիչ, մամլիչ, գութան և այլ կցորդներ: 

«Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի համայնքապետարանին, Գերմանիայի հայ համայնքի մեր ընկերներին, «Վեգա ընտանիք» ՀԿ-ին իրենց ներդրման համար, որի շնորհիվ էլ կարողացել ենք օգտվել ծրագրից և ձեռք բերել գյուղտեխնիկան»,-նշված է համայնքապետարանի էջում հրապարակված հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button