Լուրեր

Արցախի հեռավոր գյուղերի բուժկետերին խաղաղապահները նվիրել են առաջին բուժօգնության պարագաներ

Արցախում նախօրեին Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական օգնության հերթական առաքումն են կատարել հեռավոր բնակավայրեր,  հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուս խաղաղապահները «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» բարեգործական կազմակերպության անունից բժշկական սարքավորումների հավաքածուներ են նվիրել Շոշ և Պառավաթումբ գյուղերի մանկաբարձական և առաջին բուժօգնության կենտրոններին: Յուրաքանչյուր հավաքածու պարունակում է տոնոմետր, սրտի կծկումների մոնիտոր, ստետոֆոնենդոսկոպ, գլյուկոմետր, ջերմաչափեր, այլ սարքեր և նյութեր:

Ընդհանուր առմամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածու է հանձնվել Արցախի բժիշկներին: 33 հավաքածու հանձնվել է Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցին` հետագա բաշխման համար: Բացի այդ, ռուս խաղաղապահներն անձամբ բժշկական սարքավորումներ են հասցրել Ասկերանի շրջանի Խնձորեստան, Աստղաշեն, Պատարա, Դահրավ, Այգեստան, Քարաշեն և Շոշ բնակավայրերին, ինչպես նաև Մարտունիի շրջանի Քառասնի, Ննգի, Պառավաթումբ,  Վարանդա, և Մուշկապատ գյուղերին:

Ցուցադրել ավելի
Back to top button