Կառավարության սուբվենցիոն ծրագրով Ջրվեժ բնակավայրում հիմքից կառուցվում է մանկապարտեզ:
ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Ջրվեժում նախկինում երբեք մանկապարտեզ չի գործել, երեխաները հաճախում են հարակից համայնքների, Երևանի մանկապարտեզներ: Կառուցվող կրթօջախը նախատեսված է շուրջ 190 փոքրիկի համար: