Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցը Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ և սեփական միջոցներով ձեռք է բերել ֆիզիկայի լաբորատորիա։
Այսուհետ ֆիզիկայի դասաժամերը կանցնեն տեսականի և գործնականի համակցությամբ՝առավել հետաքրքիր դարձնելով դասապրոցեսը։ Աշակերտները կկարողանան փորձեր կատարել լաբորատորիայում,թվարկել փորձի համար անհրաժեշտ սարքերն ու նյութերը,եզրակացություններ անել և ամենակարևորը՝պահպանել անվտանգության կանոնները։
«Հուսով ենք՝ֆիզիկայի լաբորատորիան հնարավորություն կընձեռնի ուսուցիչներին և աշակերտներին առնչվել գիտության խորածավալ աշխարհի հետ և նրանց մեջ ձգտում առաջացնել գիտության հանդեպ»,-նշված է դպրոցի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։