Լուրեր

«DigiCode 2021» մրցույթին ներկայացվել է 748 հայտ, հաղթող է ճանաչվել 8-ը

«Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի առաջին անգամ անցկացվել է միջազգային ձևաչափով: Հայաստանի ամերիկյան համալսարանում մայիսի 8-ին մրցույթի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նա կարևորել է մրցույթը ժամանակակից տեխնոլոգիաների շարունակական զարգացման, ինչպես նաև կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում. ԲՏՃՄ ոլորտն ուսումնասիրելու համար երեխաներին ապահովել անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:

Այս տարի մրցույթին մասնակցել են նաև Ջավախքի և Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիաների ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ մրցույթին ուղարկվել է մասնակցության 748 հայտ, եզրափակչին ներկայացել է 69 թիմ:

8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել՝

  • Նարեկ Մարտիրոսյանը («Համակարգչային խաղեր», մինչև 13 տ., Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց),
  • Գարիկ Առաքելյանը («Համակարգչային խաղեր», 13 տ. բարձր, Էջմիածնի ԻԷՄ կենտրոն),
  • Դավիթ Ղազարյանը և Սամվել Ղազարյանը («Գծագրություն և դիզայն», Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց),
  • Հայուհի Միքայելյանը և Էմմա Մանուկյանը («Ուսուցողական խաղեր», մինչև 13 տ., Գավառի թիվ 5 հիմնական դպրոց),
  • Սամվել Աղաբաբյանը («Ուսուցողական խաղեր», 13 տ. բարձր, Մարալիկի արհեստագործական ուսումնարան),
  • Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը («Սարքերի ինտեգրում», Ֆիզմաթ դպրոց)։

«Դիջիկոդ 2021»-ի շրջանակում 19 աշակերտ հանդես է եկել «Կրիայ» օլիմպիադային, որի ընթացքում նրանց առաջարկվել է լուծել բազմազան մաթեմատիկական խնդիրներ։ «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադայում հաղթող են ճանաչվել Գագիկ Արշակյանը (մինչև 13 տ., Բերդի թիվ 3 հիմնական դպրոց) և Գրիգոր Գրիգորյանը (13 տ. բարձր, Ֆիզմաթ դպրոց)։

«Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button