Լուրեր

Ադրբեջանի ոտնձգությունը Հայաստանի սահմանների նկատմամբ սադրանք է. Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆն ադրբեջանցիների՝ Սյունիքի մարզ ներխուժելու կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է արել:

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերն, ինչպես հաղորդվեց, ներխուժել են Հայաստանի տարածք։ Եթե ճիշտ է, ապա դա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել հետագա մարդկային զոհերի: Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն ընդունի, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դրդեց ռազմական սրման՝ նոր պատերազմի վտանգով։

Ես կապ եմ հաստատել Բայդենի վարչակազմի հետ և կոչ արել ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում, ինչն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։ Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ Պետական քարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու՝ 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի երկրի, որը խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»,- գրել է Շիֆն իր ֆեյսբուքյան էջում։

Ցուցադրել ավելի
Back to top button