Զարթուցիչ

Քեզ կանչում է քո պատմությունը․Զարթուցիչ

«Էրեբունի» ՊՀԱԹ-ի կրթական ծրագրերը հետաքրքիր են ու գրավիչ։ Ուրիշ ինչո՞վ կարելի է բացատրել գարնան սկզբից ի վեր դպրոցականների անընդհատ հոսքը թանգարան։ Եթե դեռ չեք եղել այստեղ, լսեք թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ այսօրվա մեր զրույցը։ Պարոն Բադալյանը ներկայացնում է թանգարանի գործող կրթական ծրագրերը․ «Արի՛ պեղենք միասին», «Խալդյան իմաստությամբ», «Միասին վերականգնենք ուրարտական կավե գանձերը», կավագործության վարպետաց դաս, նետաձգության մրցույթ, արկածային բացահայտում-քվեստ կրթական ծրագիր։ Անհնար է չհրապուրվել սրանցից որևէ մեկով, եթե անգամ չես ուզում հնագետ դառնալ։ Իսկ եթե ուզում ես, ուրեմն սա իսկը քո տեղն է։ Չմոռանանք ասել նաև, որ մայիսի 25-ից կմեկնարկի թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի 2021 թվականի դասընթացը։

Ցուցադրել ավելի
Back to top button