Լուրեր

Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

Նիդերլանդների Բարեփոխված կուսակցության (SGP) նախագահ, խորհրդարանի պատգամավոր Կեես ֆան դեռ Ստայը թվիթերյան գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի սահմանին ադրբեջանական զինուժի սադրանքներին:

«Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային։ Չափազանց մտահոգիչ է։ Միջազգային հանրությունը պետք է առավել ջանքեր գործադրի այս բռնությունը կանգնեցնելու համար»,- գրել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button