ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը իր պաշտոնական կայքի առանձնացված բաժնում տեղադրում է կամավոր ատեստավորման առարկայական ուղեցույցները։ Արդեն իսկ տեղադրված են մաթեմատիկայի և քիմիայի ուղեցույցները։ Մյուս ուղեցույցները կտեղադրվեն առաջիկա օրերին։
Մանրամասները՝ այստեղ: