Հոպլյա՛, հեքիաթ

Չախչախ թագավորը․ Հոպլյա՛, հեքիաթ

Հ․Թումանյան

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։
Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։
Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։
Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղարջը չկա։
Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

-Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը,- ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։
Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում․ «Ինձ մի՛ սպանի,- ասում է,- մի կտոր պանիրն ի՞նչ ա, որ դրա համար սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ լավություն կանեմ»։
Ջաղացպանը խղճում, կենդանուն բաց է թողնում։
Աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

-Թագավորն ապրած կենա, ձեր կոտը տվեք, Չախչախ թագավորն իր ոսկին չափի՝ հետ կբերենք․․․

Ցուցադրել ավելի
Back to top button