Երեք խոզուկները. Հոպլյա՛, հեքիաթ
Երեք խոզուկները՝ Նաֆ-Նաֆը, Նիֆ-Նիֆն ու Նուֆ -Նուֆն ապրում էին անտառի հարևանությամբ: Ողջ ամառ ուրախ խաղում էին, պարում, թռչկոտում: Թվում էր, թե ամառը երբեք չի ավարտվի: Նրանք չէին էլ մտածում տուն կառուցելու մասին: Բայց ահա, անհոգ ամառն ավարտվեց և զգացվեց աշնան շունչը:
Նուֆ-Նուֆը նկատելով թափվող տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել: Բայց ո՜վ էր նրան լսողը: Եղբայրներն էնպես էին տարված խաղով…
-Մինչև ձմեռ դեռ էնքա՜ն ժամանակ կա: Դեռ կհասցնենք կառուցել,- ասացին նրանք:
Նուֆ -Նուֆը որոշեց քարե տուն կառուցել: Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա:
-Փոխանակ մեզ հետ ուրախանաս, քա՞ր ես կրում: Դեռ կհասցնես…
Բայց ահա եկավ առաջին անձրևը և Նաֆն-Նաֆն ու Նիֆ-Նիֆը որոշեցին տուն կառուցել: Նիֆ -Նիֆը կառուցեց իր տունը փայտից: Իսկ Նաֆ -Նաֆը՝ ծղոտից:
Դեռ նոր էին ավարտել իրենց գործը, երբ վրա հասավ ցուրտը: Մոտակայքում լսվեց սոված գայլի ոռնոցը: Գայլը եկավ ու կանգնեց Նաֆ-Նաֆի տան առաջ:
-Ինձ ներս չե՞ս թողնի, խոզուկ,- հարցրեց գայլը:
Խոզուկը վախից ոչինչ չասաց, միայն ավելի ամուր փակեց դուռը:
-Լավ, հիմա ես կփչեմ ու քո տունը օդ կթռչի՜,- ասաց գայլը և փչեց,- Փո՜ւհ…
Ծղոտե տնակը պոկվեց գետնից ու օդ բարձրացավ, ապա ընկավ ու փլվեց: Նա-ֆ Նաֆը սարսափահար փախավ: