Աշխարհում մի Մատիտ էր ապրում։ Նա շատ էր սիրում նկարել զանազան գծիկներ, օղակներ ու շրջանակներ։ Բայց մի անգամ էսպես որոշեց․
-Այսուհետեւ միայն կետեր եմ նկարելու ։
Եվ նկարեց մի մեծ, կրկնակի կետ, հետո մի փոքրիկ կետ։
-Դու կլինես Կետ մայրիկը,- ասաց նա կրկնակի կետին,- Իսկ դու՝ Կետ դստրիկը,- ասաց նա փոքրիկին։
Սկզբում կետերը շատ գոհ էին։
-Լավ բան է կետ լինելը,- ասում էին նրանք,- Ավելի լավ, քան գծիկ կամ օղակ լինելը։
— Խնդրում եմ, ավելորդ բաներ չխոսեք,- ասաց նրանց հարեւանուհի օղակը,-Սրանց տեսեք… Եվ, ընդհանրապես, հանգիստ նստեք ձեր տեղն ու այլեւս ծպտուն չհանեք։
Նրանք հանգիստ նստեցին ու ծպտուն չհանեցին։ Բայց հետո Կետ մայրիկն ասաց․
-Գուցե մի խաղ խաղանք․․․