Հոպլյա՛, հեքիաթ

Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ. Հոպլյա՛, հեքիաթ

Մեր տզզանը ճանճ էր փոքրիկ,

Փոքրիկ ճանճ էր ոսկեփորիկ,

Ճանճը մի օր դաշտը մտավ,

Դաշտում քսան դրամ գտավ:

Շուկա թռավ օրոր-շորոր

Եվ ինքնաեռ գնեց մի նոր:

Բզեզ քույրեր, եկե՛ք, հե՛յ-հե՛յ,

Հյուրասիրեմ ձեզ քաղցր թեյ:

Իսկույն եկան բզեզ, բողոճ

Ու խմեցին թեյը ամբողջ:

Բզեզն ուներ

Ի՜նչ ախորժակ,

Խմեց, խմեց

Երեք բաժակ:

Դեռ հետն էլ՝ կաթ

Ու կարկանդակ:

Կերե՛ք, խմե՛ք, ամոթ բան չի՛.

Դե՛, ծնունդն է      

Այսօր ճանճի:

Ի՜նչ կոշիկներ

Բերեց մեզ լուն,

Փնջիկներով

Ոսկեփայլուն․․․

Ցուցադրել ավելի
Back to top button