Հոպլյա՛, հեքիաթ

Ինչպես էր տղան ձեռնափայտով խաղում. Հոպլրա՛, հեքիաթ

Կլավդիոն փոքր տղա էր: Մի առավոտ խաղում էր դարպասների մոտ, իսկ փողոցով  կորացած, ձեռնափայտով մի ծերունի էր անցնում՝ ոսկեզօծ ակնոցով: Դարպասի մոտ նրա ձեռնափայտը հանկարծ ընկավ: Կլավդիոն վերցրեց այն և տվեց ծերունուն: Ծերունին ժպտաց:

-Շնորհակալություն: Բայց գիտե՞ս, ինձ սա այլևս պետք չէ: Ես առանց ձեռնափայտի էլ կարող եմ հանգիստ քայլել: Պահիր քեզ, եթե ուզում ես:

Եվ ծերունին գնաց՝ պաասխանի չսպասելով: Երևում էր, որ նա արդեն էնքան էլ կորացած չէ:

Կլավդիոն մնաց կանգնած՝ ձեռնափայտը ձեռքում, և չգիտեր  ինչ անի: Այն սովորական փայտե հենակ էր, կլոր բռնակով և երկաթե ամրակով: Սովորական:

Կլավդիոն, մի երկու անգամ ձեռնափայտով խփեց գետնին, և հետո, պարզապես խաղալով, վերցրեց և խաղալիք ձիու նման հեծնեց փայտին: Եվ հանկարծ․․․իսկապես, հայտնվեց իսկական ձիու վրա: Հրաշալի սև նժույգի ճակատին սպիտակ աստղ կար: Նժույգը խրխնջաց, պոկվեց տեղից, և սկսեց վազել բակով մեկ՝ ոտքերի տակից կայծեր թողնելով:

Երբ Կլավդիոն, հիացած և մի քիչ զարմացած, իջավ ձիուց, ձին նորից սովորական փայտե ձեռնափայտ դարձավ: Նրա վրա ձիու ոչ մի հետք չկար, չկար փարթամ բաշը, միայն երկաթե ամրակն էր,  և կոր բռնակը:

-Իսկ ի՞նչ կլինի, եթե նորից փորձեմ,- մտածեց Կլավդիոն:

Ցուցադրել ավելի
Back to top button