Հոպլյա՛, հեքիաթ

Պոչատ Աղվեսը. Հոպլյա՛, հեքիաթ

 Հ․Թումանյան

Լինում է, չի լինում մի պառավ, էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթի ամանը, ուտում։

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

-Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, որտե՞ղ էիր։

Պառավն ասում է․

-Դե գնա իմ կաթը բե՛ր:

Ցուցադրել ավելի
Back to top button