9-11

Ի՞նչ է պոչամբարը և ինչո՞ւ է այն կառուցվում

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով:
Պոչամբարների կառուցումը նպատակաուղղված է երեք հիմնական խնդիր լուծելու համար՝
1.Անորոշ ժամկետով պահեստավորել պոչերը, որոնք պարունակում են հազվագյուտ մետաղներ, ու պահպանել դրանք արտաքին ազդեցություններից.
2.Բացառել պոչերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.
3.Պաշտպանել բնակչությանն ու սոցիալ-տնտեսական համակարգը դրանց վնասակար ազդեցությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button