Հոպլյա՛, հեքիաթ

Ժլատ Բալու Շահը․ Հոպլյա՛, հեքիաթ

Բալու Շահն ապրում էր Գուջարաթում։ Նա շատ ժլատ էր և նույնիսկ իր համար փող ծախսել չէր սիրում։ Մի օր, ճամփեզրին, նա արմավենու վրա հասած պտուղներ տեսավ։ Եվ քանի որ արմավ շատ էր սիրում, բերանի ջուրը գնա՜ց․․․
Բայց ինչպե՞ս հասներ ծառի կատարը։ Ոչ մեկին խնդրել չէր ուզում՝ փող տալուց խուսափում էր։ Եվ Բալու Շահը որոշեց ինքը բարձրանալ ծառը։
Մի կերպ հասավ կատարը և հենց էն է ուզում էր մի արմավ պոկել՝ հանկարծ ցած նայեց ու էնպես վախեցավ բարձրությունից, որ սկսեց դողդողալ։ Եվ որովհետև հոգնել էր, ձեռքերը թուլացան․․․
Նա զգաց, որ ցած կընկնի։ Մարդ չկար, որ օգնության կանչեր, և դիմեց աստծուն։ Խոստացավ, որ ամեն ինչ կանի նրան գոհացնելու համար։ Ու հանդիսավոր երդում տվեց, որ հազար բրահմինի կկերակրի, միայն թե բարեհաջող ցած իջնի։ Երդումը նրան քաջություն ներշնչեց։
Բալու Շահն սկսեց ցած սահել ծառից։ Երբ կեսն արդեն իջել էր, նորից ներքև նայեց։ Այժմ, կարծես, էնքան էլ վտանգավոր չէր, և նա թեթևացած շունչ քաշեց։ Ապա մտածեց, որ երդում տալու համար շտապել է։ Բրահմինների թիվը, որոնց նա խոստացել էր կերակրել՝ շա՜տ-շատ էր։ Եվ նա որոշեց հազարի փոխարեն հինգ հարյուրի բրահմինով։
Գնալով ավելի ու ավելի էր մոտենում գետնին։ Հիմա արդեն հինգ հարյուրն էլ էր շատ թվաց նրան․․․

Ցուցադրել ավելի
Back to top button