Հոպլյա՛, հեքիաթ

Փոքրիկ տղան, որը մռնչում էր վագրերի վրա. Հոպլյա՛, հեքիաթ

Հնդկաստանում Սադի անունով մի փոքրիկ տղա էր ապրում։ Նա սիրում էր մռնչալ վագրերի վրա։

-Զգու՛յշ եղիր,- ասում էր նրան մայրիկը,- Վագրերը չեն սիրում, երբ իրենց վրա մռնչում են։
Բայց Սադին մորն ականջ չդրեց ու մի անգամ, երբ մայրիկը խանութ էր գնացել, վազեց վագր գտնելու, որպեսզի մռնչա վրան ։
Շատ հեռուներ գնալու հարկ չեղավ։ Վագրը ծառի տակ կանգնած՝ ինքն էր սպասում Սադիին։
Հենց որ Սադին մոտեցավ, վագրը ցատկեց ու մռնչաց․
-Րըրրռռռռռռռռռռռռռռռռռռռռ…
Որպես պատասխան, Սադին էլ մռնչաց․
-Րըրրռռռռռռռռռռռռռռռռռռռռ…
Վագրը վիրավորվեց․ «Սա ինձ ո՞ւմ տեղն է դրել,- մտածեց նա,- կատվի՞,նապաստակի՞…Էս ի՞նչ անելու բան էր․․․»։
Հաջորդ օրը, վագրը, հենց որ ճանապարհին տեսավ Սադիին, դուրս ցատկեց ծառի հետևից ու մռնչաց ավելի բարձր։
-Րըրրռռռռռռռռռռռռռռռռռռռռ…
-Բա՜րև, վագր,- ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button