Տեսանյութեր

Հունիսմեկյան հիշողություններ ռադիո Արևիկում․ Հոպլյա՛, հեքիաթ

Ով ստեղծեց գազաններին,
Թռչողներին, վազաններին,
Ամեն մեկին անուն դրեց,
         Անուն դրեց
         Ու խնդրեց`
Չմոռանալ անունն իրենց:
 
Եվ ցրվեցին ու հեռացան,
Անունն իրենց չմոռացան:
 
Միայն մեկը եկավ ձորից,
Իր անունը հարցրեց նորից:
 
Ստեղծողը քնքշանքով
Ասաց. «Էշ է անունը քո»:
 
         Էշը գնաց:
         Երկու օրից
Վերադարձավ էշը նորից.
Մոռացել էր իր անունը:
 
         Նորի՛ց գնաց,
         Եկավ նորի՛ց,
Ու կրկնվեց նորից նույնը.
Մոռացել էր իր անունը․
«Քո անունը Էշ է, Իշուկ:
Երկու տառ է, ո՞նց չես հիշում»:
 
Բայց այդպես էլ նա չհիշեց,
Ու ետ եկավ մի օր նորից:
Եվ այս անգամ մի լա՜վ քաշեց
Ստեղծողը ականջներից:
Քաշեց, ասաց. «Անունդ Է՜շ է»,
«Անունդ Է՜շ է»,- ասաց, քաշե՜ց:
 
Եվ այն օրից խելոք էշը
Իր անունը արդեն հիշեց.
Էլ հարցնելու կարիք չկար,
Բայց ականջը… մնաց երկար:

Մասնակցեցին Անանիա Շիրակացու դպրոցի,Վարդենիսի ինֆոտան սաները

Գտեք ձեզ Հոպլյա՛, հեքիաթում

Ցուցադրել ավելի
Back to top button