Համախառն ներքին արդյունքը կամ ՀՆԱ-ն փորձում է համապարփակ գնահատակ տալ ու մեկնաբանել ամբողջ պետության տարածքում կատարված ծախսերի, արտադրական ծավալների համար։ Ամենապարզ սահմանմամբ ՀՆԱ-ն որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրի տարածքում արտադրված, ծառայություններն են որոշակի շուկայական գներով։
Ինչո՞ւ է պետք հաշվարկել ՀՆԱ-ն։ Առաջին անգամ 1934 թվականին ՀՆԱ-ն հաշվարկվեց ԱՄՆ Կոնգրեսի համար, ավելի ուշ՝ 40-ականներին այն սկսեցին հաշվարկել բոլոր պետություններում և ՀՆԱ-ն դարձավ տնտեսության ակտիվության չափման ցուցիչ։ ՀՆԱ-ն հաշվարկվում է մեկ պարզ պատճառով՝ ամեն տարի հասկանալ, թե ինչ ծավալի նոր արդյունք է գրանցել տվյալ պետությունը։