Օրերս Apple-ը WWDC 2021 մշակողների համաժողովում ներկայացրեց նոր iOS-ը և iPadOS 15-ը:
Այս տարի Apple-ը հավատարիմ է մնացել իր սկզբունքին՝ նոր օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անգամ հին սերնդի գաջեթների համար։
Ահա այն մոդելները, որոնք կաշխատեն IOS 15-ով
- iPhone 12, 12 mini, 12 Pro և Pro Max;
- iPhone 11, 11 Pro և 11 Pro Max;
- iPhone XS և XS Max;
- iPhone XR
- iPhone X;
- iPhone 8 և 8 Plus;
- iPhone 7 և 7 Plus;
- iPhone 6S և 6S Plus;
- iPhone SE (1-ին սերունդ և 2-րդ սերունդ)
- iPod touch (7-րդ սերունդ)
Ծրագրավորողները կարող են iOS 15-ի բետա տարբերակն արդեն իսկ օգտագործել բոլոր նշված մոդելների համար։ iOS 15-ի վերջնական տարբերակը կթողարկվի աշնանը։