Կանադա և Նիդերլանդներ․ ի՞նչ են արել իրենք։ Բացարձակ կապ չունենալով պատմական ժառանգության հետ՝ 300-ամյա բովանդակությունը դասավանդման մեջ կիրառել են արդյունավետ ձևով։
Եթե անդրադառնանք Կանադայի փորձին, այդ փորձի հիմնական մեխը պատմության դասավանդման 6 կոնցեպտներն են, որոնք անվանել են <<Մեծ 6>>։ Հետաքրքիրն այն է, որ դասավանդման այդ մոտեցումները դարձել են երկրից արտահանման <<ապրանք>>, որը այդ պետությանը եկամուտներ է բերում, այն էլ՝ ոչ քիչ։
6 կոնցեպտի հիմքում դրված գաղափարը <<պատմական մտածողության>>, մարդու արդյունավետ մտածողության հիմքերն են։
Երբ մենք պատմական մի իրադարձությունն ավելի ենք կարևորում մյուսից, առաջին հերթին մենք ուշադրություն ենք դարձնում նրա մակերևույթին և չենք փորձում դրա արժևորումն ու կարևորությունը տալ բովանդակության մեջ։