Նորարարներ

Ալգորիթմների վերլուծության հայրը՝ Դոնալդ Էրվին Կնուտ

Դոնալդ Էրվին Կնուտին ալգորիթմների վերլուծության հայր են անվանում:

Ծնվել է 1938 թվականին Վիսկոնսի նահանգի Միլուոկի քաղաքում: Մոտ 2 տասնյակ մենագրությունների հեղինակ , ԱՄՆ-ի Սթենդֆորդի և աշխարհի մի քանի հայտնի համալսարանենրի դասախոս Կնուտը ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Հայրը դպրոցում հաշվապահական կուրսեր էր դասավանդում և սիրողական մակարդակում՝ զբաղվում էր նաև գրքերի տպագրությամբ: Հիշելով Դոնալդի մանկությունը՝ նա պատմել է, որ որդին անսահման սեր ուներ գրքերի նկատմամբ և դա էր պատճառը, որ ստեղծեց իր տպագրական TEX համակարգը:

Երիտասարդ տարիներից Դոնալդին հետաքրքրում էին մաթեմաթիկան, ֆիզիկան ու երաժշտությունը: Ութերորդ դասարանում մասնակցելով մրցույթի՝ “Ziegler’s Giant Bar” նախադասության տառերով նա կազմեց 4500 բառ, և գերազանցեց ժյուրիի կողմից առաջարկված 2500 բառը։ Արդյունքը ոգևորող էր․նա շահեց հեռուստացույց և շատ քաղցրավենիք դպրոցի համար: Բնական է, որ դպրոցն ավարտելուց հետո, բարձրագույն կրթությունը նա պիտի ստանար տեխնոլոգիական բուհում: 1960 թվականին Կնուտն արդեն Քեյսի Տեխնիկական ինստիտուտում ստացել էր մեթեմատիկոսի բակալավրի աստիճան: Իր բացառիկ ունակությունների ու կարևոր հայտնագործությունների շնորհիվ Կնուտը միանգամից ստացավ մագիստրոսի կոչում՝ առանց համալսարանական այդ բաժինն ավարտելու: Երեք տարի անց ՝ Կալիֆոռնիական համալսարանում ստացավ իր առաջին գիտական աստիճանը : Կնուտն ապավինում էր իր գաղափարներին ու մտքին , բայց հաջողությունների դեպքում չէր մոռանում այն մարդկանց , ովքեր լուսավորել են նրա ճանապարհը դեպի՝ թվերի ու ալգորիթմների հետաքրքիր աշխարհ:

Կնուտն , ինչ խոսք, սովորել ու բացահայտումներ անել շատ էր սիրում, բայց նաև սիրում էր գիտելիքը փոխանցել մյուսներին, Կալիֆոռնիական համալսարանում նա դասավանդում էր մաթեմատիկա և միաժամանակ Burroughs Corporation ընկերությունում խորհրդատու էր՝ ծրագրային ապահովության խնդիրների մասով: 1968 թվականին Ալգորիթմների վերլուծության հայրը տեղափոխվեց Սթենդֆորդի համալսարան: Այստեղ՝ դասավանդելուն զուգահեռ, դասեր էր վարում նաև Պաշտպանության Հետազոտությունների ինստիտուտում: Որպեսզի հասկանանք Կնուտի գիտելիքի ու դրա կարևորության չափը, նշեմ, որ պրոֆեսորին պարբերաբար հրավիրում էին տարբեր համալսարաններից այդ թվում՝ Օսլո՝ Նորվեգական պետական համալսարանում դասախոսություններ անցկացնելու համար:

Դոնալդ Կնուտը բավական երկար է դասավանդել տարբեր համալսարաններում և միայն 1990 թվականին է հեռացել պրոֆեսորադասախոսական կազմից՝ իր «Համակարգչային ծրագրավորման արվեստը» գիրքը կարգավորելու , նոր հատորներ գրելու համար:

Համակարգչային ծրագրավորման արվեստը

Կնուտի կարևոր ժառանգություններից մեկը «Համակարգչային ծրագրավորման արվեստը» մենագրութունների շարքն է: Այն նվիրված է ինֆորմատիկայում կիրառվող կարևորագույն ալգորիթմների վերլուծությանը: Հատորյակներն այնքան մեծ կարևորություն ունեն, որ 1999 թվականին գիրքը ճանաչվել է հարյուրամյակի լավագույն ֆիզիկա-մաթեմատիկական 20 գրքերից մեկը:

Նման աշխատություն գրելու միտք Կնուտի մոտ առաջացել է 1962 թվականին։ Սկզբում նախատեսում էր մեկ հատոր հրատարակել, բայց ասելիքը շատ էր և արդյունքում լույս է տեսավ գրքի 7 հատորյակ:
Որպեսզի պատկերացնեք Կնուտի ասելիքի մեծությունը, նշեմ, որ գրքի ծավալը նախնական տարբերակով 3000 էջ էր։ Մինչդեռ, իր իսկ հաշվարկով այն պետք է լիներ 600 տպագրական էջ, բայց… հրատարակիչն այն դարձրեց 2000 էջ։ Այդ պատճառով էլ որոշվեց գիրքը տպագրել առանձին հատորներով։

Ինչո՞վ է արժեքավոր Կնուտի գիրքը: Այստեղ ընդգրկված են ինքնուրույն կատարելու համար նախատեսված վարժություններ, ընդ որում դրանք տարբեր բարդության են և գնահատվում են 0-50 բալով։

2013 թվականին իր աշխատությունների ու դասախոսությունների շնորհիվ Կնուտը ամենաշատ հիշատակվող հեղինակների շարքում զբաղեցնում է 37-րդ տեղը:

Հիմա 83-ամյա Կնուտը վայելում է իր հանգիստը՝ երբեմն դասախոսություններ է կարդում ուսանողների համար և սիրով պատասխանում լրագրողների հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button