Ռադիոլաբ

Gabby․ հավելված շների համար

Եթե ընտանի կենդանի եք պահում ու հետևում նրա առողջությանը, ուրեմն երբեմն-երբեմն մոռանում եք նրա պատվաստման օրերը, զուգավորման շրջանը կամ, պարզապես, դժվարանում եք խաղընկեր գտնել նրա համար։ Այս և նմանատիպ այլ խնդիրներ լուծելու համար մի խումբ երիտասարդներ հարթակ են ստեղծել:

Վաչե Սահակյանը՝ Gabby-ի հիմնադիր տնօրենն ասում է, որ Gabby-ն ոչ միայն շներին իրար ծանոթացնելու, այլ նաև նրանց առողջությունը մոնիթորինգ անելու հավելված է։

Նման հավելված ստեղծելու գաղափարը ծագել է մի քանի տարի առաջ, երբ հեղինակը՝ Վաչեն, իր բիգլ ցեղատեսակի շան համար խաղընկեր էր փնտրում։

<<Բժիշկն ինձ ասել էր օրը 7 ժամ պետք է շանս ման տամ, վազացնեմ, խաղա։ Ես ուղանող էի ու նաև աշխատում էի և անհնարին բարդ բան էր շանն օրը 7 ժամ զբաղեցնելը։ Ինչպես՝ բոլոր ուսանողները, դիմեցի Google-ի օգնությանը, թե ինչպես 7 ժամվա զվաղվածությունը իրականացնեմ 2 ժամում>>։

Բնականաբար, լուծումը չգտնվեց և Google-ի առաջարկած լավագույն տարբերակն այն էր, որ Վաչեի շունը պիտի խաղար այլ շների հետ։ Չափերով փոքր բիգլին հաստատ խաղընկեր չէին կարող լինել հսկա գամփռն ու դոբերմանը։ Այստեղից էլ սկսվեցին փնտրտուքները։ Արդյունքում որոշեցին ստեղծել սեփական հավելվածը, որը հնարավորություն կտա շան համար խաղընկեր գտնել։

Gabby-ն աշխատում է ավանդական Tinder հավելվածի նման՝ թերթում եք նկարները, հավանում որևէ մեկը, եթե տվյալ էջի տերը փոխադարձաբար հավանում է ձեր լուսանկարը՝ բացվում է զրուցարան և արդեն կարող եք շփվել։ Հավելվածում կա նաև շան առողջությանը հետևող համակարգ։

<<Նշում եք շան քաշը, ցեղատեսակը և ծրագիրն ասում է, թե ձեր շունը քանի կիլոգրամ պիտի կշռի։ Օրինակ՝ եթե նշեք՝ բիգլ, 50 կգ, 1 տարեկան, ծրագիրը կասի, որ 1 տարեկան բիգլի համար այդ քաշը շատ է և ճիշտ քաշը կլինի օրինակ՝ 16կգ>>։

Հավելվածն ընկալելի է օգտատերերի համար, հեշտ ու պարզ գործածույթան ժամանակ։ Ներբեռնում ես կամ App Store-ից կամ Google Store-ից և մի քանի պարզ քայլով գրանցվում։ Գրանցումը կարելի է կատարել մի քանի տարբերակով՝ էլ փոստով կամ Google, iOS ID-ով։ Տվյալների գաղտնիության մասին այստեղ ևս հոգ են տարել՝ երևում է միայն գրանցվողի տարիքը, սեռը և լուսանկարը։ Ներկա պահին հայաստանյան շուկայի համար լուսանկարի առկայությունը պարտադիր չէ, բայց ժամանակի ընթացքում՝ կդառնա։

Օգտատերը գրանցվելուց հետո անցնում է հաջորդ քայլին՝ գրանցում է իր փոքրիկ ընկերոջը՝ նշելով շան տարիքը, ցեղատեսակը, քաշը։ Համակարգում շան նկարը տեղադրելը պարտադիր է։ Մեքենայական ուսուցման հիմքով աշխատող ալգորիթմը ստեղված է այնպես, որ թույլ չի տա շան նկարի տեղն ավելացնել մեկ այլ, օրինակ՝ մարդու կամ առարկայի նկար։

Gabby-ի թիմը

Հավելվածը ներկայումս քիչ գործառույթներ ունի, բայց նոր թարմացումը նոր հնարավորություններ կընձեռի։ Կավելանան նոր ցեղատեսակներ, հնարավոր կլինի խմբագրել օգտահաշիվները և որոշ գործառույթներ իրականացնելու համար որոշակի վճար կսահմանվի։

Gabby-ն հասանելի է App Store-ում և Google Store-ում։

Ցուցադրել ավելի
Back to top button